Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ համաներումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 21-ը

Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ համաներումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 21-ը

PanARMENIAN.Net - «Ինձ թվում է, որ հանրությունը պետք է գոհ լինի նրանից, որ երկրի նախագահն ամեն ինչ անում է, մեղմելու համար լարվածությունը երկրում և հանդուրժողականություն հաստատելու համար»,-լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին առաջարկության վերաբերյալ:

Աբրահամյանը հիշեցրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա արդեն թվով 9-րդ համաներումը կլինի:

Ինչ վերաբերում է համաներման ժամկետներին, ապա Հովիկ Աբրահամյանը նշել է,որ հավանաբար, համաներումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 21-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ քառօրյայի օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահի առաջակությունը համաներում հայտարարելու մասին: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը քննարկել է նախագահի առաջարկությունը փակ նիստում և հավանություն տվել նրան:

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել է, որ կարող ներում շնորհել մարտի 1-ի գործով դատապարտված Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին մայիսի 28-ի՝ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---