Դեսպան. Լեհաստանը կարող է Հայաստան առաքել խորհրդային արտադրության արդիականացված սպառազինություն

Դեսպան. Լեհաստանը կարող է Հայաստան առաքել խորհրդային արտադրության արդիականացված սպառազինություն

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Լեհաստանը բանակցում են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ: Այդ մասին Եևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Դեսպանը նշել է, որ բանակցություններ են ընթանում խորհրդային արտադրության արդիականացված սպառազինության մատակարարման շուրջ, քանի որ հայկական ինուժը հիմնականում կիրառում է ռուսական կամ խորհրդային արտադրության զենք:

Դեսպանը հայտնել է նաև, որ հայ սպաները կարող են կրթություն ստանալ բարձրագույն ռազմական հաստատություններում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---