Հայաստանի իշխանությունների ապագա միությունը ՀԱԿ-ի հետ. Շատ աղմուկ ոչնչի՞ց

Հայաստանի իշխանությունների ապագա միությունը ՀԱԿ-ի հետ. Շատ աղմուկ ոչնչի՞ց

PanARMENIAN.Net - Այս օրերի գլխավոր քաղաքական քննարկումներից մեկն առաջիկա ընտրություններին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և գործող իշխանությունների հնարավոր միությունն է: Երեկ կայացած մամլո ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսության նպատակի մասին, չի բացառել ընտրությունների ժամանակ նրանց միության հնարավորությունը: Նա միանգամայն տեղին է հիշեցրել, որ ժամանակին ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ ձևավորեց «Միասնություն» դաշինքը, թեև մինչ այդ բարդ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ: Նա նշել է, որ իշխանություններն ու ՀԱԿ-ը շատ ընդհանուր բաներ ունեն, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Ընդ որում` Կարապետյանն ընդգծել է, որ առայժմ օրակարգում դաշինքի կազմավորման հարց չկա: Չնայած դրան, Կարապետյանի հայտարարությունը մեծ հասարակական արձագանք է առաջ բերել և քննարկումների առանցքային թեմաներից մեկը դարձել:

Եթե ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս առիթով իրենց մեկնաբանություններում չեն բացառել նման հնարավորությունը, ապա կառավարող կուսակցության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձել են ժխտել դա: Այդպես Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ կուսակցություն նման հարցադրում չկա, և այն երբեք չի քննարկվել: Սահակյանն ավելացրել է, որ իմաստ չունի մեկնաբանել տարբեր քաղաքական գործիչների ամեն տեսակ ենթադրությունները: Անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ «քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Դա աքսիոմ է»: Ընդ որում` նա ընդգծել է, որ համագործակցությունն իշխանության հետ կարող է բավականին մեծ ազդեցություն ունենալ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ անգամ առանց իշխանության հետ միության նրա հետ երկխոսությունը կարող է ուժեղ անդրադարձ ունենալ ՀԱԿ-ի ժողովրդականության վրա: Լրատվամիջոցներում գնալով ավելի համառ են դառնում ասեկոսեներն իշխանությունների հետ ՀԱԿ-ի հնարավոր գործարքի մասին, որի արդյունքում Կոնգրեսը կարող է ապագա խորհրդարանում մանդատների որոշակի քանակ ստանալ: Եվ, չնայած ՀԱԿ ներկայացուցիչների բոլոր հերքումներին, այդ լուրերն աճում են, ինչպես սունկն անձրևից հետո:

Ամեն դեպքում առայժմ կարելի է միայն ենթադրաբար խոսել իշխանությունների և ՀԱԿ-ի հնարավոր միության մասին, չէ՞ որ անգամ նրանց միջև երկխոսության գոյության մասին պայմանականորեն է խոսվում: Սակայն Հայաստանում քաղաքական պայքարի փորձը թույլ է տալիս պնդել, որ ընտրությունների ժամանակ, հատկապես դրանցից հետո կարելի է ցանկացած անակնկալի սպասել:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
11  28.04.11 - Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---