Հրայր Թովմասյան. Համաներումը կտարածվի նաև մարտի 1-ի գործով դատապարտված որոշ անձանց վրա25 մայիսի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Համաներումը կտարածվի նաև մարտի 1-ի գործով դատապարտված որոշ անձանց վրա: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Անկասկած, համաներումը տարածվում է մարտի 1-ի գործով դատապարտված որոշ անձանց վրա: Գիտակցում եմ, որ ոմանք կփորձեն կապել համաներումը բացառապես մարտի 1-ի իրադարձությունների հետ, սակայն համաներումն ավելի համապարփակ ակտ է և ուղղված է առավել գլոբալ խնդիրների լուծմանն»,-ասել է Թովմասյանը: Ինչ վերաբերվում է նրան, թե ազատ կարձակվի արդյոք «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նախարարն առաջարկել է ծանոթանալ փաստաթղթի կետերին ու համեմատել: Սասուն Միքայելյանի դեպքի առնչությամբ նախարարն ասել է, որ այդ հարցով ՀՀ ԱԺ խոսնակը դիմել էր երկրի նախագահին: Ըստ Թովմասյանի, դա համաներումից անջատ գործընթաց է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Սասուն Միքայելյանը դատապարտվել է մարտի 1-ի գործով, նրան ներկայացվել է մեղադրանք զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար: ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ներում շնորհել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |