Արամ Մանուկյան. Համաներումը չի վերաբերվի ՀՀՇ նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանին25 մայիսի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Համաներումը չի վերաբերվի ՀՀՇ նախկին առաջնորդ և ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, համաներումը վերաբերում է ՔՕ կոնկրետ հոդվածներով դատապարտվածներին, իսկ Սիրադեղյանի գործով դատական որոշում չի կայացվել: Նա հայտարարել է, որ ՀՀՇ-ն կշարունակի պայքարը Վանո Սիրադեղյանին արդարացնելու և Հայաստան վերադարձնելու համար: Մանուկյանը նաև հերքել է որոշ գործիչների այն հայտարարությունները, թե համաներման միջոցով ազատ արձակվել նշանակում է մեղավոր ճանաչվել մարտի 1-ի իրադարձությունների համար: Նա հորդորել է չշփոթել համաներումը ներման հետ՝ ասելով, թե համաներումը իշխանությունների որոշումն է և վերաբերում է ՀՀ ՔՕ կոնկրետ հոդվածներին, մարտի 1-ի գործով դատապարտվածներին ոչ ոք չի խնդրել ներում շնորհել իրեն: ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր և ՀՀՇ նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանը 2000թ. զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա դեմ քրեական գործ հարուցվեց մի շարք հանցագործությունների, այդ թվում հանցավոր խումբ ստեղծելու և պատվերով սպանությունների կազմակերպման համար: Այն ժամանակ էլ Սիրադեղյանն անհետացավ Հայաստանից և նրա հանդեպ միջազգային հետախուզում հայտարարվեց «Ինտերպոլի» միջոցով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |