Վրաստանի ԱԳՆ-ը պատրաստ է Թբիլիսիում ՀՀ դեսպանի հետ քննարկել ԱՄՆ-ում իր դեսպանի ելույթը

PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարարությունը Վրաստանում Հայաստանի դեսպանին հրավիրել է քննարկելու ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլիի հայտարարությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: «Գոյություն ունի նրա ելույթի ձայնագրությունը: Ես կարծում եմ, որ հայկական կողմը կօգտագործի այդ հրավերը, իսկ վրացական կողմը պատրաստ է մանրամասն քննարկել այդ հարցը, յուրաքանչյուր ասված բառ»,- հայտնել է նա: Ընդ որում, դեսպանն ավելացրել է, որ չգիտի, թե արդյոք հայկական կողմը կօգտվի այդ հրավերից:

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին, ելույթ ունենալով Պոտոմակ Ինստիտուտի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի ուսանողների և վերլուծաբանների հետ հանդիպմանը, հայտնել է, որ Հայաստանը չի զարգանում, քանի որ խիստ զբաղված է իր ներքին խնդիրների լուծմամբ: «Հայաստանում տեղի ունեցողն ուղղակի կապ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, այդ հարցի լուծումը Ռուսաստանի ձեռքում է, Ռուսաստանի ռազմակայանը տեղակայված է այնտեղ, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն»,- հայտնել է նա` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նույնպես շարունակում են չկարգավորված մնալ: Բացի դրանից, Յակոբաշվիլին կոչ է արել չմոռանալ ազդեցիկ հայկական սփյուռքի և Հայոց ցեղասպանության գործոնը: «Միջազգային հարթակում ելույթ ունենալու համար անհրաժեշտ է ոչ թե բացասական, այլ դրական օրակարգ ունենալ: Ցեղասպանության ճանաչումը բոլորովին էլ դրական գործոն չէ, Հայաստանի դրական կարող են լինել նրա ապագայի հետ կապված հարցերը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---