ՀԱԿ-ը մոբիլիզացնում է տրանսպորտային միջոցները, որպեսզի ընդդիմության կողմնակիցները հասնեն Երևան

ՀԱԿ-ը մոբիլիզացնում է տրանսպորտային միջոցները, որպեսզի ընդդիմության կողմնակիցները հասնեն Երևան

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի բնակիչները մշտապես տրանսպորտային խնդիրների են բախվում Երևանում հայկական ընդդիմության հանրահավաքի օրը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամլո քարտուղար Արման Մուսինյանը: «Օրինակ` Աբովյան քաղաքում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը դադարեցնելու է հանրահավաքից երկու ժամ առաջ»,- ասել է Մուսինյանը: Այս խնդրի լուծման համար ՀԱԿ-ը մոբիլիզացնում է տրանսպորտային միջոցները, որպեսզի ընդդիմության կողմնակիցները կարողանան հասնել մայրաքաղաք:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վանաձորում բնակվող ընդդիմության կողմնակիցները բողոքում են, թե չեն կարողանում Երևան հասնել և մասնակցել ՀԱԿ-ի հանրահավաքին: Ինչպես ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` PanARMENIAN.Net ուղարկված նամակում, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի` Վանաձորի ավտոկայանում այսօր չկան միկրոավտոբուսներ, որոնք ամեն օր ժամանում են Երևան:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցն իր հերթին հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհները բաց են, և ոչ մայրաքաղաք ժամանելու հետ կապված ոչ մի խնդիրներ չպետք է առաջանան:

ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը կսկսվի 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում: Սպասվում է, որ այսօրվա հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան համաներմամբ ազատ արձակված ընդդիմության ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որոնք դատապարտվել էին 2008 թվականի մարտի դեպքերի գործով, երբ տուժեցին մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, և ավելի քան 100 մարդ ձերբակալվեց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---