15  Արցախյան պատերազմ

Արդյո՞ք Բաքուն պատերազմ կսկսի Կազանում Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին

Արդյո՞ք Բաքուն պատերազմ կսկսի Կազանում Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին

PanARMENIAN.Net - «Կազանի հանդիպման մոտենալուն զուգընթաց Կովկասում հավասարապես աճում է ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի հավանականությունը»,- National Interest հրատարակությունում իր հոդվածում գրում է հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը: Հունիսի 25-ին ԿԱզանում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս հանդիպման հետ որոշակի հույսեր են կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ընդունած Դովիլի հայտարարության առնչությամբ, որով նրանք միանշանակ հասկացրին, որ ժամանակն է լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը: «(Ղարաբաղյան հակամարտության) հետագա հետաձգումը միայն կասկածի տակ կդնի համաձայնություն ձեռք բերելուն կողմերի հավատարմությունը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Թոմաս դե Վաալի կարծիքով, եթե Կազանում նախագահների հանդիպման ժամանակ հաջողվի համաձայնեցնել շրջանակային համաձայնագիրը, գործնականում նախատեսված դրույթների իրականացման ժամանակ անխուսափելի ընդմիջումից կարող են որոշակի ուժեր օգտվել, որպեսզի ձախողեն գործընթացը:

«Որոշակի ուժերի» տակ, ելնելով ստեղծված իրադրությունից, կարելի է հասկանալ միայն Ադրբեջանի ղեկավարությունը, որին իշխանության գլխին մնալու համար այդքան անհրաժեշտ է պատերազմը Ղարաբաղում, և որը բոլորովին չի թաքցնում դա` չդադարելով սպառնալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հետևաբար, հակամարտության խաղաղ կարգավորումը չի մտնում Բաքվի պլանների մեջ, որն էլ հենց կարող է ձախողել այդ կարգավորումը:

Սակայն, վերադառնալով Դովիլի համաձայնագրին, ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահները նկատի են ունեցել այդ հնարավորությունը. «Ուժի կիրառումը ստեղծել է ներկայիս դիմադրության և անկայունության իրադրությունը: Երկրորդ անգամ ուժի կիրառումը միայն մեծ տառապանքների և ավերածությունների կհանգեցնի, ինչպես նաև կարժանանա միջազգային հանրության դատապարտմանը»: Հետևաբար, եթե անգամ Ալիևն առանց գերտերությունների թույլտվության որոշի պատերազմ սկսել, նույն այդ տերություններն անմասն չեն մնա: Իսկ իրադարձությունները Մերձավոր Արևելքում, մասնավորապես` անցանկալի առաջնորդների փոփոխությունը, տեղի է ունեցել ոչ այնքան վաղուց, որպեսզի Ալիևը չհասկանա. նախագահական աթոռը պահպանելու նպատակով Ղարաբաղում պատերազմ սկսելով` ինքը շատ արագ կարող է զրկվել այդ աթոռից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
10  "Արաբո" ջոկատ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---