Քաղաքականությունից Ռոբերտ Քոչարյանի հեռանալու հարցը կորոշի հասարակությունը, գտնում է Նիկոլ Փաշինյանը

Քաղաքականությունից Ռոբերտ Քոչարյանի հեռանալու հարցը կորոշի հասարակությունը, գտնում է Նիկոլ Փաշինյանը

PanARMENIAN.Net - Հայ հասարակությունը պետք է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ տա հեռանալ քաղաքականությունից, Քոչարյանն ինքը չի լուծելու այդ հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով մեծ քաղաքականությունից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռանալու կամ վերադառնալու մասին լուրերը: «Հեռացումը քաղաքականությունից այնքան էլ հեշտ բան չէ, և պարոն Քոչարյանն անգամ ցանկության դեպքում չի կարող հեռանալ: Այդ հասարակությունը պետք է նրան թույլ տա հեռանալ քաղաքականությունից»,- ընդգծել է նա: Փաշինյանի խոսքով, «երբ ինչ-որ մեկը կարող է վեր կենալ և հեռանալ քաղաքականությունից, դա մեծ երջանկություն է, սակայն Ռոբերտ Քոչարյանը չի կարող օգտվել նման հնարավորությունից, քանի որ պետք է հասարակությանը հուզող դեռ շատ հարցերի պատասխանի»:

Հայկական ընդդիմությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում է 2008 թվականի մարտի ողբերգական դեպքերի գլխավոր մեղավորը, որոնց արդյունքում 10 մարդ զոհվեց:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---