Էդվարդ Նալբանդյանը և Ֆիլիպ Լըֆորը քննարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները 9 հունիսի 2011 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին (Philippe Lefort), ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ այն նպաստավոր դաշտ է ստեղծում երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդյանման համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների: Երկուստեք կարևորվեց համագործակցության առավել ամրապնդումն տնտեսական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված ձևաչափերով: Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, մասնավորապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթացող ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին վերաբերող մի շարք հարցեր: Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում, նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |