Միրոսլավ Լայչակ. Աշնանը կմեկնարկեն մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները 10 հունիսի 2011 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Նալբանդյանը շնորհավորեց վԼայչակին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Լայչակի արժեքավոր դիվանագիտական փորձը կնպաստի Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը և Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացմանը: Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ կողմերը կարևորեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ: Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում Միրոսլավ Լայչակը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է այդ հարցով բանակցությունների մեկնարկը: Զրուցակիցները քննարկեցին նաև օրերս ԵՄ-ի կողմից հրապարակված ԵՀՔ Գործողությունների ծրագրի կիրառման զեկույցը և Եվրոպական Հարևանության քաղաքականության վերանայման մասին հայտարարությունը: Հանդիպանը անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ակնկալիքները հունիսի 25-ին նախատեսված գագաթաժողովից: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |