Վարդան Խաչատրյան. Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է 18 օգոստոսի 2011 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է». այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Բանախոսը գտնում է, որ Հայաստանը պիտի մեծ ուշադրություն դարձնի այդ խնդրին. «Դա ահազանգ է, որ միշտ պետք է հնչի մեր ականջին»: Նրա խոսքով, Հայաստանի շրջափակմամբ, երկու երկրները ցանկանում են վատթարացնել Հայաստանի տնտեսական դրությունը և մեծացնել արտագաղթի ծավալները: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սեպտեմբերի 2-3-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին չմասնակցելու փաստին, Վարդան Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ դրա պատճառը հասարակական զանգվածներն են, ում հետ և խնդիր ունի Ալիևը: Նրանք դժգոհում են ռազմատենչ հայտարարություններից, իսկ դրանք ոչ մի արդյունքի չեն բերում: Ըստ Խաչատրյանի, Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ ստանալ բանակցային գործընթացից՝ նշելով՝ միջազգային պրակտիկայում չկա նման նախադեպ, երբ պարտված երկիրը կարողանա ամեն ինչ ստանալ բանակցությունների արդյունքում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |