Մինասյանը հավատում է Հայաստանում քաղաքական գործընթացը շարունակելու հնարավորությանը

Մինասյանը հավատում է Հայաստանում քաղաքական գործընթացը շարունակելու հնարավորությանը

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի հետ բանակցություններում կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հավատում է քաղաքական երկխոսությունը շարունակելու հնարավորությանը: Այդ մասին նա հայտնել է Երևանում մամլո ասուլիսում: Նրա խոսքով, ՀԱԿ կողմից քաղաքական երկխոսության գործընթացի դադարեցումը կապված է հենց հետագա քաղաքական պայքարի ռազմավարության վերաբերյալ ՀԱԿ տատանումների հետ: ՀԱԿ-ը պետք է որոշի` այն արմատական ընդդիմություն է, թե ոչ: Միաժամանակ նա նշել է պայքարի ապակառուցողական մեթոդների, մասնավորապես, 2008-ի մարտյան դեպքերի կրկնության վտանգը: «Նման զարգացումները կարող են շուրջ խնդիրներ ստեղծել մեր երկրի համար»,- ասել է նա: Միասյանը հերքել է նաև առաջարկությունները, որ ցույցերի վերսկսման դեպքում ՀԱԿ-ը կարող է հասնել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

4  29.08.11 - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---