Կոմանդոս. Ադրբեջանը բլեֆի է դիմում՝ ասելով, թե պատրաստ է պատերազմի

Կոմանդոս. Ադրբեջանը բլեֆի է դիմում՝ ասելով, թե պատրաստ է պատերազմի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բլեֆի է դիմում՝ ասելով, թե պատրաստ է պատերազմի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի ազատագրման գործողության հեղինակ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, որպեսզի երկիրը պատրաստ լինի պատերազմի, այն պետք է հիմնված լինի եռամիասնության վրա՝ հանրություն, բանակ, կառավարություն: Կոմանդոսը նշել է նաև, որ այդ տարրերից ոչ մեկը նորմալ չի գործում Ադրբեջանում: «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բնակչությունը միատարր չէ և չի ցանկանում ծառայել Իլհամ Ալիևի կլանին»,-ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Բացի այդ, Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ Բաքուն պատրաստ չէ պատերազմի նաև այն պատճառով, որ պարտվել է ղարաբաղյան պատերազմում: «Ի տարբերություն ադրբեջանցիների, մեր բանակը հաղթանակած բանակն է, իսկ դա քիչ չէ»,-ասել է նա:

19  Կոմանդոս. Հարսանիք լեռներում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---