Պետրոս Մակեյան. ՀԱԿ-ն իր պայքարում հաշվի է առնում ազգային շահերը և ղարաբաղյան հարցի առկայությունը

Պետրոս Մակեյան. ՀԱԿ-ն իր պայքարում հաշվի է առնում ազգային շահերը և ղարաբաղյան հարցի առկայությունը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը կարող էր իշխանափոխության գնալ ամեն գնով, սակայն ՀԱԿ-ը հաշվի է առնում երկրի ազգային շահերը և ղարաբաղյան հարցի առկայությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Միաժամանակ նա հավելել է, որ հերթական ընտրությունները վտանգավոր են երկրի համար, քանի որ «տանում են լճացման»:

Նրա խոսքով, ՀԱԿ-ը պատրաստվում է աշխատել ժողովրդի հետ, որպեսզի հրապարակ հանի նրան: Նա նշել է, որ իշխանություններն էլ են աշխատելու ժողովրդի հետ նրան ավելի հնազանդ դարձնելու համար: Մակեյանի խոսքով, ՀԱԿ նպատակն այն է, որպեսզի փողոց դուրս բերի այնքան մարդ, որ իշխանությունները նույնիսկ չմտածեն ժողովրդի վրա կրակելու մասին:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «երբեք չեն գնա քաղաքացիական պատերազմի»:

3  28.09.11 - Մկրտիչ Մինասյանի (ՀՀԿ) եւ Պետրոս Մակեյանի (ՀԱԿ) մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---