Նիկոլ Փաշինյան. Գիշերը ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել 1 հոկտեմբերի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկի, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի, գիշերը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ըստ նրա, ոստիկանությունը միայն զգուշացրել է, որ հանրահավաքն ապօրինի է: Փաշինյանը հայտնել է նաև, որ Ազատության հրապարակում ողջ գիշերվա ընթացքում եղել է ոստիկանության միայն մեկ մեքենա, ինչն, ըստ Փաշինյանի, իրենք գնահատել են որպես հանրային միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովման միջոց: Նա հավելել է, որ ՀԱԿ հաջողությունը կախված կլինի հրապարակում հավաքվող մարդկանց քանակից: Այդ առնչությամն Փաշինյանը հայտնել է նաև, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ոստիկանությունը խոչընդոտում է ՀԱԿ մասնակիցների մուտքը Երևան: Սակայն, նա հավելել է, որ դա դեռևս նախնական տեղեկատվություն է և կոնգրեսը ստուգում է այն: Ինչպես ասել է Փաշինյանը, իրենց հաշվարկներով, գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1,500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում եղել է 200-300 մարդ, ոչ ավելի: Փաշինյանն ընդգծել է նաև, որ ՀԱԿ-ի նպատակն է հասնել իր քաղաքական պահանջների կատարմանը, որոնցից առաջինն է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Վերջում Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանրահավաքը, ինչպես և նախատեսվում էր, կսկսվի ժամը 3-ին: Այժմ Ազատության հրապարակում մոտ 20 վրան է խփված, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |