ԹՈՒՐՔԻԱՆ MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ENCARTA ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ ՀԱՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ-ի ակադեմիական շրջանակների Chrօnicle of Higher Education առաջատար ամսագիրը հաղորդում է, որ թուրքական կառավարությունը Microsoft ընկերությունից պահանջել է Encarta իմտերնետ-հանրագիտարանից հանել 1915 թվականի հայոց ցեղասպանության մասին բոլոր հիշատակումները:

Թուրքիայի կառավարությունը Microsoft-ից պահանջել է հանել հայոց ցեղասպանության մասին հիշատակումները Encarta-ում հրապարակված Ռոլանդ Գրիգոր Սյունիի` Հայաստանի մասին եւ Հելեն Հեյդի` ցեղասպանության մասին հոդվածներից:

Chronicle-ում հրապարակված հոդվածի համաձայն` Microsoft-ը դիմել է այս երկու հեղինակներին` իրենց հոդվածները փոփոխության ենթարկելու խնդրանքով: Սակայն Սյունին եւ Ֆեյնը մերժել են այս խնդրանքը եւ հայտնել Chronicle ամսագրի լրագրողներին` Թուրքիայի ճնշման մասին: --0--
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---