ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՈՂՈՔԱԲԱՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանում գտնվող ադրբեջանցի բոլոր ռազմագերիները գտնվում են պետական հսկողության եւ Կարմիր Խաչի Միձազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ հովանու ներքո, եւ բոլոր մարդասիրական եւ իրավապահ, այդ թվում ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են առանց որեւէ խոչընդոտների այցելել նրանց: Այս մասին ասվում է Հայաստանի Ազգային Անվտանգության նախարարության հասարակության հետ կապերի ծառայության այսօր տարածված հայտարարության մեջ:

Հայաստանի հատուկ ծառայությունները հայտարարում են, որ Հայաստանի ԱԱՆ-ի մեկուսարանում ադրբեջանցի ռազմագերիները ստանում են նորմալ սնունդ եւ անհրաժեշտ բժաշկական օգնություն: «Նրանք չեն ենթարկվում խոշտանգումների, ծեծի եւ ծաղրանքների: Ոչ ոք չի ստիպում նրանց կատարել տանջալից աշխատանք, ինչպես հայ ռազմագերիներին, որոնց անողոքաբար շահագործում են Ադրբեջանում: Դրանում դժվար չէ համոզվել, եթե պարզապես համեմատենք ազատ արձակված հայ եւ ադրբեջանցի ռազմագերիների արտաքին տեսքը, ֆիզիկական եւ բարոյական վիճակը», - ասվում է հայտարարության մեջ:

«Չնայած Ադրբեջանի ներկայացուցիչների զրպարտիչ պնդումներին, Հայաստանում չեն պահվում Ադրբեջանի կողմից նշված քանակությամբ ադրբեջանցի ռազմագերիներ, այն դեպքում, երբ մենք ունենք ադրբեջանական իշխանությունների հայտարարությունների կեղծության լուրջ եւ անհերքելի ապացույցներ, որոնք պնդում են, որ Ադրբեջանում չկան ԿԽՄԿ-ից, ԵԱՀԿ-ից եւ այլ միջազգային կազմակերպություններից թաքցված հայ ռազմագերիներ», - հայտարարում են Հայաստանի հատուկ ծառայությունները: --0--
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---