ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՆ ԳԵՐԻ ԸՆԿՆՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական քարոզչությունը էլ ավելի է ուժեղանում ռազմագերիների ազատ արձակումից հետո եւ, որպես կանոն, ողջ հակահայկական քարոզչական աղտը «մատուցվում է» Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մամլո կենտրոնից եւ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովից: Այս մասին ասվում այսօր տարածված Հայաստանի Ազգային անվտանգության նախարարության` հասարակության հետ կապերի ծառայության հայտարարության մեջ:

Հայաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ «ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը չեն հարձակվում ադրբեջանական տարածքների վրա եւ չեն ուղարկում այնտեղ դիվերսիոն-հետախուզական խմբեր` ռազմագերիներ վերցներլու եւ հետագայում նրանց վաճառելու նպատակով»:

Հայաստանի հատուկ ծառայությունների հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանցի զինծառայողները դասալքում են հարազատ բանակը, գերի ընկնում, խնդրում, որպեսզի իրենց ուղարկեն որեւիցե երրորդ պետություն եւ Հայաստանում տրամադրել եթե ոչ քաղաքացիություն, ապա գոնե ապաստան: «Մենք ենք համոզում նրանց վերադառալ հայրենիք, դիմում հայկական, ադրբեջանական եւ միջազգային մարդասիրական եւ իրավապահ կազմակերպությունների օգնությանը, որպեսզի ադրբեջանցի դասալիք-ռազմագերիները վերանայեն Ադրբեջան չվերադառնալու իրենց որոշումը», - ասվում է հայտարարության մեջ: --0--
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---