«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ ՏՐՈՀՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Միասնություն» դաշինքի տրոհումը, ինչի մասին վերջերս շատ էր խոսվում, դարձավ իրականություն: Այսօր դաշինքը կազմող Հանրապետական ու Ժողովրդական կուսակցությունները ակտիվ խորհրդակցություններ են վարում խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` նոր դաշինքներ ձեւավորելու նպատակով:

1999 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական եւ Ժողովրդական կուսակցությունների կողմից ձեւավորված «Միասնություն» դաշինքը տարավ համոզիչ հաղթանակ: Դաշինքի ներկայացուցիչները զբաղեցրին 131 պատգամավորական տեղերից 71-ը: Դաշինքի առաջնորդները հատուկ ընդգծում էին, որ ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալը` լոկ առաջին քայլն է «երկարաժամկետ համագործակցության» ուղղությամբ:

«Միասնության» հաղթանակից հետո կասկած չէր առաջանում, որ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դաշինքն առնվազն մոտակա չորս տարիների ընթացքում կդառնա երկրի առաջատար քաղաքական ուժը: Սակայն արդեն այն ժամանակ մի շարք դիտորդներ նշում էին, որ «Միասնություն» դաշինքը կարող է հեշտությամբ պառակտվել:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ Ազգային Ժողովում նահատակվեցին «Միասնության» առաջնորդները` վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, պարզ դարձավ, որ վաղ թե ուշ «Միասնությունը» կդադարի իր գոյությունը: Չնայած Հանրապետական եւ Ժողովրդավարական կուսակցությունների քաղաքական հայացքների ընդհանրության մասին հայտարարություներին, «Միասնությունը» նախ եւ առաջ երկու խարիզմատիկ առաջնորդների միություն էր: --0--
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---