ԱՅՍՕՐ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - 12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Վիեննայում սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը:

Սպասվում է, որ համանախագահները կքննարկեն տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդյունքները: ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեվինոյի խոսքերով, Վիեննայի հանդիպմանը միջնորդները կքննարկեն նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Բենիտա Ֆերերո-Վալդների` հուլիսի 17-18-ին տարածաշրջան նախատեսված այցի նախապատրաստման հարցեր:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին: Հուլիսի 11-ին այս մասին հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Օսկանյանը ասելլ էր նաեւ, որ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կամ գաղափարներ: Օսկանյանը ասել էր, որ մոտ ապագայում միջնորդները մտադիր չեն ներկայացնել նոր առաջարկներ: «Նրանք հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անմիջական հանդիպումների ընթացքում կառաջանան նոր գաղափարներ, որոնց հիման վրա էլ միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը: --0--
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---