ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱՆ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ11 դեկտեմբերի 2003 - 21:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաներն ընկալում է որպես ազգերի վիրտուալ միության կառուցման միջոց», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում: Հիշեցնելով, որ առաջին համակարգիչը Հայաստանում ստեղծվել է դեռեւս 1960 թվականին, նախագահը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են երկրի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն, հաղորդում է «Մեդիամաքսը»: «Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ ծրագրային ապահովման արտադրությունը կազմում են Հայաստանի ներքին համախառն արտադրանքի 1,7 տոկոսը, որի շնորհիվ, մենք դասվում ենք այդ ոլորտում աճի բարձր տեմպեր ունեցող երկրների շարքին», - ասել է Ռ.Քոչարյանը: Նախագահը նշել է, որ E-Caucasus («Էլեկտրոնային Կովկաս») հայկական նախաձեռնությունները եվրոպական գործընկերների աջակցությամբ արդեն իրագործման փուլում են գտնվում: «Մեր տարածաշրջանում խորհրդային մտածելակերպը դեռեւս խանգարում է ներգրավված հասարակության բանաձեւին անցնելուն: Տեխնոլոգիաները կարող են օգնել հաղթահարել հին պատկերացումները եւ մոտեցնել մեզ հավասարների հասարակությանը», - հայտարարել է Ռ.Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |