ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺՆԵՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում միջազգային մրցանակներ է հանձնել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի նախաշեմին անցկացված մրցույթի «Էլեկտրոնային գիտություն» մրցակարգում հաղթող կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, մրցանակները ստացել են Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը եւ ԱՄՆ, Կանադայի եւ Չինաստանի գիտահետազոտական ծրագրերի ներկայացուցիչները: Հայ գիտնականները արժանացել են այդ մրցանակին ինտերնետային էջի ստեղծման համար, շնորհիվ որի Ինտերնետի այցելուները կարող են հետեւել տիեզերքում տեղի ունեցող փոփոխություններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---