ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՄՈՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՒՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հերթական անգամ հաստատում են իրենց մոտ միջազգային դիտարկման խումբ ընդունելու եւ տեղում իրական իրավիճակին ծանոթանալու համար անհրաժեշտ պահմաններ ստեղծելու պատրաստակամությունը: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ այսօր տարածած հայտարարությունում: Փաստաթղթում հիշեցվում է, որ սկսած 2001 թվականից ԼՂՀ իշխանությունները բազմիցս դիմել են մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններին, այդ թվում` ՄԱԿ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը` Լեռնային Ղարաբաղ անկախ մոնիտորինգային խումբ ուղարկելու խնդրանքով: Սակայն ադրբեջանական կողմն արել է ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի այդ այցին, ասվում է հայտարարությունում: ԼՂՀ ԱԳՆ գտնում է, որ «ադրբեջանական քաղաքական գործիչների` Լեռնային Ղարաբաղի տարածքի անվերահսկելիության մասին հայտարարությունները նպատակ են հետապնդում թույլ չտալ պաշտոնական Ստեփանակերտին միանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչը ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների խախտում է հանդիսանում»: ԼՂՀ իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունը հանրապետությունում եւ նրա վերահսկման տակ գտնվող տարաքներում տիրող իրավիճակի համար»,- ընդգծվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ ԼՂՀ ԱԳՆ հիշեցնում է, որ թմրադեղերի վերահսկման առնչությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի համաձայն, հենց Ադրբեջանն է հանդիսանում միջազգային թմրաթրաֆիկի հիմնական ուղիներից մեկը, իսկ մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել եւ հաջողությամբ գործում էին «Ալ Ղաիդայի» հետ անմիջական կապ ունեցող տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպություններ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---