ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԲԱՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Բելգիայի մայրաքաղաքում նրան կուղեկցեն Հայաստանի արտաքին գորրծերի, պաշտպանության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարներր: Դեկտեմբերի 3-ին ՀՀ ղեկավարը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հետ: Նախանշված են նաեւ հանդիպումներ Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Քրոյի, Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, Եվրոպական խորհրդարանի խոսնակ Փեթ Քոքսի, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիտիի հետ: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Բելգիայի Թագավոր Ալբերտ II հետ: Հայկական պատվիրակության այցի շրջանակներում Եվրախորհրդարանի շենքում կբացվի Հայաստանի Գեղագիտական կենտրոնի աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---