Խոսրով Հարությունյանը վստահ է, որ ՀՀԿ-ն կհաղթի խորհրդարանական ընտրություններում

Խոսրով Հարությունյանը վստահ է, որ  ՀՀԿ-ն կհաղթի խորհրդարանական ընտրություններում

PanARMENIAN.Net - «Ես խորապես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի գալիք ընտրություններում»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, կոալիցիոն ԲՀԿ և «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդիսանում են ՀՀԿ նվաճումների և անհաջողությունների կրողը և նա չի հավատում, որ նրանք կարող են դառնալ ընդդիմություն:

Հարությունյանը նաև ընդգծել է, որ ավելի կարևոր է, որ կայանալիք ընտրությունների արդյունքում հաղթի հայ հասարակությունը: Ըստ նրա, «դա ոչ միայն իշխանությունների և քաղաքական ուժերի խնդիրն է, այլ բոլորի»:

Ինչ վերաբերում է Քրիստոնյա-դեմոկրատական միության` գալիք ընտրություններին մասնակցելու ձևաչափին, ապա նա ասել է, որ այդ մասին կհայտարարի մարտի սկզբին:

4  17.01.12 - Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---