ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հնդկաստանի վարչապետ Աթալ Բիհարի Վաջպաին Դելիում այսօր քննարկել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ սկսված համագործակցության հեռանկարները: Ռ. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել հնդկական կողմին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանի միանալու հարցում ցուցաբերված աջակցության համար: Ընդգծելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` զրուցակիցները նշել են առեւտրատնտեսական հարաբերություններն էլ նման մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ կողմերն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը, գիտությունը եւ տեխնիկան, գյուղատնտեսությունը, ավանդական բժշկությունն եւ դեղաբանությունը: Աթալ Բիհարի Վաջպաին հայտարարել է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, վերամշակող արդյունաբերության բնագավառում նախագծերին աջակցելու համար 5 մլն դոլարի չափով դրամաշնորհ տարամադրելու պատրաստակամության մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---