ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

PanARMENIAN.Net - 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեկ Բելֆասթում 1:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Միակ գոլը խփել է հարձակվող Արտավազդ Քարամյանը առաջին խաղակեսում: Հայաստանի հավաքականը պետք է անցկացնի «Եվրո-2004» ցիկլի եւս մեկ խաղ, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Հայկական հավաքականի հակառակորդը կլինի Իսպանիայի թիմը, որը Եվրոպայի առաջնության եզրափակիչ անցնելու հավակնորդներից մեկն է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---