Է. Նալբանդյանն քաղաքական երկխոսության զարգացումն է քննարկել եվրախորհրդարանականների հետ

Է. Նալբանդյանն քաղաքական երկխոսության զարգացումն է քննարկել եվրախորհրդարանականների հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ՝ այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձևաչափի կարեւորությունը:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ընդգծվեց, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ, լավ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգության քաղաքականության, արդարադատության ոլորտներում:

Երկուստեք կարեւորվեց ԵՄ որոշումը Հայաստանի հետ խորը եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Այդ առումով նշվեց, որ Հայաստանում նախապատրաստական լուրջ բարեփոխումներ են իրականացվել, էական արդյունքներ են արձանագրվել մի շարք ասպարեզներում:

Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Այդ ենթատեքստում շեշտվեց, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է համապատասխան մանդատ ու հարուստ միջնորդական փորձ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք հարցեր:

4  21.02.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---