ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայ հեռուստալրագրողները զրկված կլինեն փետրվարի 20-ին Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու հնարավորությունից: Իրան նկարահանող խումբ ուղարկելու մտադրություն ուներ, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերությունը, որը երկու շաբաթ առաջ դիմել էր համապատասխան հայցով Երեւանում ԻԻՀ-ի դեսպանատուն: Նկարահանող խմբին խոստացան տրամադրել մուտքի արտոնագրեր, սակայն անհրաժեշտ ժամկետում դա չարվեց: Իսկ դեսպանատան առաջարկած ժամկետները ստիպեցին լրագրողներին հրաժարվել այդ ուղեւորությունից, քանի որ նրանք փաստորեն զրկված էին ոչ միայն քվեարկության նախապատրաստման գործընթացին ծանոթանալու, այլ նաեւ տոմսեր ձեռք բերելու տեխնիկական հարցերի լուծման հնարավորությունից: Հայտնի չէ, թե կապված են արդյո՞ք ԻԻՀ-ի դիվանագիտական ներկայացուցչության գործողությունները այն բանի հետ, որ «Շանթ» հեռուստաալիքի լրատվական ծառայությունը բազմիցս անգամ իր թողարկումներում ուշադրություն է դարձրել, որ Իրանի բարենորոգչական կուսակցությունների պատգամավորության հազարավոր թեկնածուները ապօրինաբար չեն գրանցվել: Դեսպանատան կողմից հարուցվող խոչընդոտները բավականին տարօրինակ են, եթե ի նկատի ունենաք, որ ադրբեջանցի լրագրողների մի մեծ խումբ` հրավիրավծ Իրան ընտրությունները լուսաբանելու համար, այդ երկիր է ժամանել դեռեւս փետրվարի 16-ին: Հատկանշական է, որ լրագրողներին կթույլատրվի այցելել երկրի ադրբեջանական շրջաններ եւ հանդիպել այնտեղ տեղի թուրք անջատականների առաջնորդների հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---