ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՌԻԹ Է 1 հունիսի 2005 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Կա երեք պատճառ հիշելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը` գերմանական մեղսակցությունը, ԵՄ-ին անդամակցեկու Թուրքիայի ցանկությունը եւ Կովկասի իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը, հաղորդում է Russiand-Aktuell ինտերնետ-պորտալը: Նրա խոսքերով, 1915 թվականին Թուրքիան Գերմանիայի կարեւորագույն դաշնակիցներից էր: Երբ թուրքական հարձակումը Ռուսաստանի վրա անհաջողության մատնվեց, որոշվեց ոչնչացնել քրիստոնյա հայերին, որոնց համարում էին «Մոսկվայի հինգերորդ շարասյունը»: Ինչպես նշել է Ջազոյանը, Հայոց ցեղասպանության հարցը քննարկման թեմա է Բրյուսելի, Բեռլինի եւ Մոսկվայի համար եւ այս պահին անհրաժեշտ է 90-ամյա վաղեմության իրադարձությունների միջազգային-իրավական լրամշակում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |