ՀՈՒԼԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ 2 հուլիսի 2005 - 08:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստանում կանցկացվի արդեն ավանդույթ դարձած ծրագրավորողների մրցույթը: Այ մասին «.am» PanARMENIAN.NET խմբագրության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է միցույթի կազմակերպիչ Արման Վալեսյանը: Մրցույթն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Համահայկական միջազգային կենտրոնի» եւ ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) աջակցությամբ: Մրցույթի նպատակը ծրագրավորման ոլորտում երիտասարդ մասնագետների մասնագիտական ներուժի բացահայտումն է: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան մասնագետներ, որոնք տիրապետում են C++ կամ Java ծրագրավորման լեզուներին` մասնակիցների ընտրությամբ: Ինչպես եւ անցյալ տարի, մրցույթն անցկացվելու է երկու հիմնական փուլերով` անհատական եւ թիմային: Անհատական մրցույթում, որը կանցկացվի Երեւանում, մրցակիցները պետք է լուծեն հինգ խնդիր: Այդ փուլում հաղթողները կստանան ոչ միայն սերտիֆիկատներ եւ պարգեւներ, այլեւ ամառային դպրոցի ուղեգիր, որն այս տարի կազմակերպիչները կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում: Մրցույթի արդյունքները գնահատելու է Հայաստանի ՏՏ ոլորտի առաջավոր մասնագետներից կազմված ժյուրին: Ցանկացողները կարող են մասնակցության համար հայցերը ներկայացնել «Համահայկական միջազգային կենտրոն» հիմնադրամ կամ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության web-էջում (www.uite.org.) լրացնել օն-լայն ձեւը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |