ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԲՈՅԿՈՏ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

PanARMENIAN.Net - «Հայաստանի տուրօպերատորների միության» անդամները միակողմանի կերպով դադարեցնում են պայմանագրային հարաբերությունները Երեւանի «Եվրոպա» հյուրանոցի հետ` մինչեւ հետագա բանակցություններ եւ ընդունելի առաջարկություններ հյուրանոցի սեփականատիրոջ կողմից: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը հայտնել են «Հայաստանի տուրօպերատորների միությունում»: Նման առաջարկություն են ընդունել Միության ընդհանուր ժողովում` ի պատասխան հյուրանոցի ղեկավարության գնային ոչ ճիշտ քաղաքականության վարման, մասնավորապես, այն փաստը, որ հյուրանոցում հաշվարկվում է 1 դոլարի դիմաց 500 դրամ, որը չի համապատասխանում Հայաստանի կենտրոնական բանկի կողմից սահմանված տարադրամի կուրսին:

Փաստորեն սա նշանակում է գների արհեստական բարձրացում տուրիստական սեզոնի ընթացքում մոտավորապես 10-15 տոկոսով, որը միանգամայն հիմնավորված չէ եւ անընդունելի: Հյուրանոցի տնօրինության հետ տուրօպերատորների հետ հանդիպման ժամանակ մի քանի անգամ փորձ արվեց բացատրել ստեղծված կացության անընդունելիությունը տուրօպերատորական բիզնեսի համար: Միաժամանակ բերվեցին օրինակներ այլ հյուրանոցների փորձից, թե ինչպես կարելի է ելք գտնել տվյալ իրավիճակից` երկուստեք մինիմալ կորուստներով: Սակայն հյուրանոցի տնօրինությունը չցանկացավ լսել տուրօպերատորների ընդհանուր կարծիքը` միաժամանակ հասկացնելով, որ առանձնապես շահագրգռված չէ տուրօպերատորների բերած հյուրերի չափաբաժնի պահպանմամբ` շեշտը դնելով մասնավոր սեփականության դրույթների եւ հիմնավորումների վրա: Հաշվի առնելով ստեղծված իրադրության բացարձակ անընդունելիությունը սեփական բիզնեսի համար, «Հայաստանի տուրօպերատորների միությունը» որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Երեւանի «Եվրոպա» հյուրանոցի հետ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---