ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿԴԱՌՆԱ ՆՈՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՒԼ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1 հոկտեմբերի 2005 - 08:40 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Կաննի քաղաքապետ, պատգամավոր Բերնար Բրոշանի, Նիսի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրայի եւ Անտիբի քաղաքապետ, պատգամավոր Ժան Լեոնետիի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին Կանն, Նիս եւ Անտիբ քաղաքաների մասնակցության հնարավորությունները: Կողմերը կարեւորեցին Ֆրանսիայում Հայաստանի տարի կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների որոշումը, որպես նոր եւ կարեւորագույն փուլ հայ-ֆրանսիական հարաբերություններում: Քաղաքապետերը ջերմորեն արձագանքեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախաձեռնությանը եւ բարձր պատրաստակամություն հայտնեցին բերելու իրենց ակտիվ մասնակցությունը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում միջոցառումներ կկազմակերպվեն Կաննի աշխարհահռչակ ֆիլմերի փառատոնի սրահում, Նիսի օպերայում ու ժամանակակից արվեստի թանգարանում, Անտիբի Ռումպարի սրահներում եւ այդ քաղաքների այլ գլխավոր մշակութային հաստատություններում: Նիսում տեղի ունեցավ նաեւ ընդլայնված նիստ` Կոտ դԱզյուր շրջանի ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ընթացքում դեսպանը տեղեկացրեց Հայաստանի տարվա կազմակերպչական ընթացքի մասին` հայտնելով, որ միջպետական հանձնաժողովի երկրորդ նիստը կայանալու է նոյեմբերի 3-ին Երեւանում, որի ժամանակ ներկայացվելու եւ քննարկվելու է Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրի նախագիծը, հաստատվելու է Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանիշը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա |