Ռուսական ոգին հայկական շեշտադրությամբ

PanARMENIAN.Net - Իսրայելի Բեեր-Շեւա քաղաքում ավարտվեց Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Առանցքային խաղը Ռուսաստանի եւ Չինաստանի (տղ) հավաքականների միջեւ մենամարտն էր, որտեղ որոշվում էր առաջին տեղի ճակատագիրը:



Հիշեցնենք, որ դրանից մեկ փուլ առաջ Չինաստանի տղամարդկանց հավաքականի ընթացքը, որն մինչ այդ չուներ ոչ մի պարտություն, կասեցրեց Հայաստանի հավաքականը` այդպիսով հնարավորություն տալով Ռուսաստանի հավաքականին պայքարել ուժեղագույնի տիտղոսի համար: Ռուս շախմատիստները փոքրիկ հրաշք գործեցին, 3,5:0,5 հաշվով ջախջախելով չինացիներին, եւ դարձան շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Երրորդ տեղը գրավեց Հայաստանի հավաքականը, որն ոչ ոքի խաղաց Կուբայի հավաքականի հետ` 2:2:



Նշենք, որ մեր հավաքականը ընդհանուր առմամբ լավ խաղաց, տանուլ տալով միայն չեմպիոններին, սակայն 3 անգամ ոչ ոքի խաղաց առաջնության աուտսայդերների հետ: Եզրափակիչ փուլի մյուս խաղերը. Իսրայել-ԱՄՆ` 1,5:2,5, Վրաստան-Ուկրաինա` 1,5:2,5:



Մրցաշարի արդյունքները`

1.Ռուսաստան` 22 միավոր

2.Չինաստան (տղամարդիկ)` 21,5

3.Հայաստան` 18,5

4.Ուկրաինա` 17,5

5.ԱՄՆ` 16,5

6.Իսրայել` 14,5

7.Վրաստան` 13,5

8.Կուբա` 13

9.Չինաստան (կանայք)` 6,5
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---