Շարլ Ազնավուր. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իմ իրականացած երազանքն է10 ապրիլի 2006 - 19:22 AMT PanARMENIAN.Net - «Ես հպարտությամբ եմ ասում, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի եմ: Կրթությամբ ես հարյուրտոկոսանոց ֆրանսիացի եմ, մնացած ամեն ինչով` հարյուրտոկոսանոց հայ»: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Նրա խոսքերով, հայրենիք ամեն այցելության հետ նա ավելի շատ հայերեն բառեր է սովորում: «Հնարավոր է, ես շուտով կարողանամ լավ խոսել հայերեն: Ես շատ կցանկանայի, որ ֆրանսերենը երկրորդ լեզուն դառնար Հայաստանում: Ճիշտ է, այստեղ շատ ավելի ընդունված է ռուսերենը, սակայն գոնե երրորդ տեղում թող ֆրանսերենը լինի»,-ասել է Ազնավուրը: Մեծ շանսոնյեի խոսքերով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իր իրականացած երազանքն է: Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին նշեց, որ լսում է Շարլ Ազնավուրի երգերը պատանեկան հասակից եւ միշտ եղել է նրա երկրպագուն: «Ազնավուրի երգերը շատ թանկ են ինձ համար, բայց հատկապես ես սիրում եմ La Boheme»,-ասել է նա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |