Ռուբեն Սաֆրաստյան. Պատմական իրողության զեղծարարները խանգարում են միմյանց26 ապրիլի 2006 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Դժվար է լուրջ ընկալել Ադրբեջանի ջանքերը Հայոց ցեղասպանության ուրացման գծով «եղբայրական Թուրքիային օգնելու» գործում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, սովորաբար, պատմական իրողության զեղծարարները ավելի խանգարում են միմյանց, քան օգնում, քանի որ «այդ դեպքում զեղծարարության փաստն ավելի տեսանելի է դառնում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, թե որքան կոպիտ է աշխատում ադրբեջանական քարոզչական մեքենան»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Ռ.Սաֆրաստյանը նշել է, որ Ադրբեջանը կգերադասեր, որպեսզի ղարաբաղյան կարգավորման հարցում որպես «միջնորդ» հանդես գար միայն Թուրքիան, որը ջանք չէր խնայի տարածաշրջանում «հայկական գործոնը» թուլացնելու համար: Բարեբախտաբար, Թուրքիայի միջոնրդությունն անհնար է: Ես պետք է ասեմ նաեւ, որ հավաստիացումները «եղբայրական բարեկամության» վերաբերյալ չափազանցված են, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իր շահերն ունի: Ուղղակի, տարածաշրջանում «հայկական գործոնի» առումով դրանք համընկնում են»,-ընդգծել է նա: Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |