#ElectricYerevan. Ցուցարարներից մեկի մոտ կռփազենք է հայտնաբերվել 4 հուլիսի 2015 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ին, Բաղրամյան պողոտայից, որտեղ արդեն 13-րդ օրն է, ինչ քաղաքացիները շարունակում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի շուրջօրյա ակցիաները, բերման է ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում: Կռփազենքն առգրավվել է, Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: Մինչդեռ, Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվն օրեցօր քչանում է: Պողոտայում հուլիսի 4-ի գիշերը մի քանի տասնյակ ցուցարար է գիշերել: Արթնանալուն պես նրանք սկսել են ավլել ու հավաքել փողոցը, գրում է Tert.am-ը: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս մեկ անգամ հորդորել է պողոտան փակած երիտասարդներին չխոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժին և ապամոնտաժել աղբամաններից կառուցված բարիկադները՝ բացելով փողոցը: Հավաքն այլ վայր տեղափոխելու հարցով բանակցությունների հորդորով ոստիկանությունը ցուցարարներին է դիմել հուլիսի 1-ին հրապարակած հայտարարությունում՝ զգուշացնելով, որ Բաղրամյանում մնալու դեպքում «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։ Միաժամանակ, կառույցից հույս են հայտնել, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։ Ոստիկանությունը հուլիսի 2-ին նաև Բաղրամյանից հեռացրել էր ջրցան ու զրահապատ մեքենաները: Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ նաև՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի և անուղղակի ազդեցությունները տարեկան գնաճի վրա կկազմեն մոտ 1.3 տոկոսային կետ: #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |