Այսօր մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը

PanARMENIAN.Net - Այսօր Լոս Անջելեսից կհեռարձակվի «Հայաստան» հիմնադրամի 9-րդ ամենամյա հեռուստամարաթոնը: Այս տարվա մարաթոնի ընթացքում կներկայացվի հիմնադրամի 15-ամյա գործունեությունը, ինչպես նաեւ կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 15ամյակը: Հիմնադրամի ծրագրերն ընդգրկում են կարեւորագույն ենթակառուցվածքների` մայրուղիների եւ գյուղական ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի, առողջապահական հաստատությունների, դպրոցների կառուցում, ինչպես նաեւ մշակութային եւ պատմական արժեքների վերականգնում ու պահպանում:



Հեռուստամարաթոն 2006-ի ընթացքում նվիրաբերված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի վերականգնմանը: Շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված խոշորածավալ այս ծրագիրն ընդգրկելու է շրջանային հիվանդանոցի, մի շարք դպրոցների, նոր ջրագծերի եւ բաշխման ցանցերի կառուցում, ինչպես նաեւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համապարփակ ծրագիր: Այս ծրագիրը կիրագործվի ներկայումս ընթացող Մարդակերտի տարածաշրջանային զարգացման ծրագրի հետ զուգահեռ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---