Freedom House. Կոռուպցիայի մակարդակը ՀՀ-ում 5-րդ տարին անընդմեջ անփոփոխ է14 ապրիլի 2016 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում և չի բարձրանում 2012 թվականից ի վեր: Այդ մասին են վկայում Freedom House-ի Nations in Transit -2016 («Անցումային շրջանի պետություններ-2016») զեկույցի տվյալները: Զեկույցը վերլուծում է ժողովրդավարության իրավիճակն Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի 29 երկրում և Ռուսաստանում: Երկրների վարկանիշը կազմվում է մի շարք ցուցանիշներով՝ կոռուպցիայից մինչև ընտրական պրոցեսներ, վերլուծության հիման վրա 1-ից 7-ը գնահատական շնորհելով, որտեղ 1-ը՝ լավագույն, 7-ը՝ վատագույն ցուցանիշն է: Կոռուպցիայի ցուցիչով Հայաստանում տիրող իրավիճակը 2012-ից ի վեր 5.25 բալ է գնահատվում: Նմանատիպ` տարիներով անփոփոխ իրավիճակ է նաև այլ ոլորտներում, ԶԼՄ-ներից մինչև դատարանի ազատություն: Համեմատաբար զարգացած է գնահատվում քաղաքացիական հասարակությունը (3.75 բալ): Ընդհանուր առմամբ ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը 5.36 բալով 21-րդ հորիզոնականում է 29 երկրների շարքում: Հետխորհրդային տարածքում՝ բացառությամբ Մերձբալթյան երկրների, Հայաստանը չորրորդն է՝ Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդավիայից հետո: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |