Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման վայրը պարզ կդառնա ապրիլի 14-ին 4 ապրիլի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) վերջնական որոշումը` Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման անցկացման վերաբերյալ 2008 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանականերում, հայտնի կդառնա ապրիլի 14-ին: Այդ մասին Երեւանում չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: «Դեռեւս ոչինչ հայտնի չէ, մենք, համենայն դեպս, սպասում ենք ՈՒԵՖԱ-ի որոշմանը»,- ասել է Պորտերֆիլդը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են 2008 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի «Ա» խմբի մեջ Ֆինլանդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Ղազախստանի հավաքակնների հետ: Հայկական կողմը բազմաթիվ անգամներ հայտարարել է ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում հանդիպումն անցկացնելու պատրաստակամության մասին: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերաիցաների ասոցիացիան, ընդհակառակը, նման պատրաստակամություն չի հայտնում եւ հանդես է գալիս չեզոք դաշտերում հանդիպումներ անցկացնելու օգտին` հիմնավորելով դա Բաքվում հայկական ֆուտբոլային հավաքականի անվտանգությունն ապահովելու անհնարությամբ: Կողմերը մի քանի տարբերակ են դիտարկում, որոնցից մեկը Ուկրաինայում հանդիպումներն անցկացնելու մասին առաջարկությունն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |