Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման վայրը պարզ կդառնա ապրիլի 14-ին 4 ապրիլի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) վերջնական որոշումը` Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման անցկացման վերաբերյալ 2008 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանականերում, հայտնի կդառնա ապրիլի 14-ին: Այդ մասին Երեւանում չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: «Դեռեւս ոչինչ հայտնի չէ, մենք, համենայն դեպս, սպասում ենք ՈՒԵՖԱ-ի որոշմանը»,- ասել է Պորտերֆիլդը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են 2008 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի «Ա» խմբի մեջ Ֆինլանդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Ղազախստանի հավաքակնների հետ: Հայկական կողմը բազմաթիվ անգամներ հայտարարել է ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում հանդիպումն անցկացնելու պատրաստակամության մասին: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերաիցաների ասոցիացիան, ընդհակառակը, նման պատրաստակամություն չի հայտնում եւ հանդես է գալիս չեզոք դաշտերում հանդիպումներ անցկացնելու օգտին` հիմնավորելով դա Բաքվում հայկական ֆուտբոլային հավաքականի անվտանգությունն ապահովելու անհնարությամբ: Կողմերը մի քանի տարբերակ են դիտարկում, որոնցից մեկը Ուկրաինայում հանդիպումներն անցկացնելու մասին առաջարկությունն է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |