Երեւամում կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց հանրահայտ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը17 մայիսի 2007 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին, կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց «Հայկական սոխակը»` հայ օպերային արվեստի մեծագույն վարպետը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Գոհար Գասպարյանի մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ երգչուհին, որը մի քանի տարի առաջ ինսուլտ էր տարել , վերջին շրջանում գտնվում էր Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Հայկական սոխակը», ինչպես անվանում էին Գոհար Գասպարյանին, ծնվել է 1924թ. Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1948թ հայրենադարձել է: 1949թ-ից Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերգերով, իսկ նրա համերգային երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |