Ռուսաստանցիների 15 տոկոսը կողմ է Ռուսաստանի եւ Հայաստանի միավորմանը25 մայիսի 2007 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքացիները չեն ցանկանում միավորվել այլ պետությունների հետ կազմելով միություններ կամ համագործակցություն, իսկ նվազագույնը կցանկանային միավորվել Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ: Այսպիսին են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ըստ հարցման, որ անց է կացվել ընթացիկ տարվա մայիսին, հարցման ենթարկված ռուսաստանցիների 36 տոկոսը կցանկանար ապրել միայն Ռուսաստանում, 18 տոկոսը կողմ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի միություններին, իսկ 17 տոկոսը հույսեր է փայփայում կրկին ապրել ԽՍՀՄ-ում: Մինչդեռ ԵՄ-ում ցանկանում են ապրել հարցվածների միայն 13 տոկոսը, այն դեպքում երբ ԱՊՀ-ում նվազագույն` 9 տոկոսը: Ի պատասխան այն երկրների ցանկը նշելու խնդրանքին, որոնց հետ ՌԴ-ին հարկավոր է միավորվել, ռուսաստանցիների 42 տոկոսը նշել է Բելառուսը, 36-ը` Ուկրաինան, 30-ը` Ղազախստանը: Այլ երկրների եւ միավորումների ժողովրդականությունը զգալիորեն ավելի քիչ է: ԵՄ-ում ցանկանում է հայտնվել Ռուսաստանի բնակիչների միայն 17 տոկոսը, Հայաստանի հետ դեմ չէ միավորվել ռուսաստանցիների 15 տոկոսը, Մոլդովայի եւ Ուզբեկստանի հետ` 14-ական տոկոսը, Ադրբեջանի եւ Ղրղզստանի հետ` 13-ական տոկոսը, Տաջիկստանի հետ` 12 տոկոսը, Վրաստանի հետ` 11 տոկոսը, Թուրքիայի հետ միայն 4 տոկոսը, հայտնում է ՌԲԿ գործակալությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |