Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիմակայությունը տեղափոխվում է ֆուտզալի դահլիճ

PanARMENIAN.Net - Նյոնում (Շվեյցարիա) տեղի է ունեցել Բրազիլիայում կայանալիք ֆուտզալի 2008 թվականի աշխարհի առաջնության ընտրական խմբերի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվել են նույն 6-րդ խմբում: 6-րդ խմբում են նաեւ Չեխիան եւ Ֆինլանդիան: Խմբային փուլի խաղերը տեղի կունենան գալիք տարվա փետրվարի 23-ից մարտի 2-ը Չեխիայում: Խմբերի հաղթողները դուրս կգան հաջոդր փուլ եւ կկարողանան պայքարել «փլեյ-օֆֆ»-ում:



Հիշեցնենք, որ 2006 թվականի նոյեմբերին 2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես հայտնվեցին նույն խմբում: Ընդ որում հայկական կողմը պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական թիմի հետ խաղն անցկացնել սեփական դաշտում: Սակայն Ադրբեջանը պնդում էր, որ Հայաստանի հետ խաղն անցկացվի չեզոք դաշտում, իր դիրքորոշումը պայմանավորելով նրանով, որ ի վիճակի չէ ապահովել հայ մարզիկների անվտանգությունը: Արդյունքում հունիսին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (UEFA) Հոլանդիայի Հերենվենում կայացած նիստում որոշել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղեր չանցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ: Ըստ UEFA-ի որոշման, A խմբում հանդես եկող երկու թիմերին չեղյալ հայտարարված խաղերի համար միավորներ չեն տրվի:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---