Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Դրեզդենում նոյեմբերի 12-25 անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վեցերորդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան: Մասնավորապես, Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով, Տիգրան Լ. Պետրոսյան-Ռաուֆ Մամեդով եւ Գաբրիել Սարգսյան-Վուգար Գաշիմով հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի: Վլադիմիր Հակոբյանի եւ Շախրիյար Մամեդյարովի հանդիպումը ավարտվել է 1:0 հաշվով:



Հայաստանի հավաքականը` գործող օլիմպիական չեմպիոնը, Ռուսաստանի հավաքականի հետ միասին, մրցութային սանդղակում զբաղեցնում է առաջին տեղերը: Մասնավորապես, 6-րդ փուլից հետո մրցութային իրադրությունն ունի հետեւյալ տեսքը. Հայաստան, Ռուսաստան` 11 միավոր; Գերմանիա, Ուկրաինա, Հնդկաստան, Իսրայել, Ֆրանսիա, Չինաստան, Ռումինիա` 10; Հունգարիա, Ադրբեջան, Հունաստան, Հոլանդիա, Իսպանիա, Վյետնամ, Բելառուս, Անգլիա, ԱՄՆ` 9:



7-րդ փուլում հայ շախմատիստները կհանդիպեն Ռուսաստանի հավաքականի հետ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---