Հայաստանի սոցապահովման նախարարությունում չգիտեն թոշակների վճարման ձգձգման մասին

PanARMENIAN.Net - Դոլարի փոխարժեքի կտրուկ աճը դրամի հանդեպ հանգեցրել է թոշակների վճարման հետաձգման: Վրդովված թոշակառուների հարցերին համապատասխան գերատեսչություններում հայտարարել են, որ այսօր, մարտի 3-ին կորոշվի թոշակների վճարման ժամկետը: Ընդ որում նշենք, որ օրենքով, թոշակները պետք է վճարվեն յուրաքանչյուր ամսավա 1-10-ը:



Մինչդեռ, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հավաստիացրել աշխատանքի ու սոցիալական ապահովման նախարարության սոցիալական ապահովագրման ու թոշակային ապահովման վարչության պետ Սմբատ Սայանը, թոշակները Երեւանում ժամանակին են վճարվում: «Արդեն 5 տարի է ինչ Հայաստանում թոշակները ժամանակին են վճարվում»,-հայտարարել է նա: Ս.Սայանը հրաժարվել է մեկնաբանել դրամի անկման հնարավոր ազդեցությունը թոշակների վճարման վրա` համարելով հարցը ժամանակավրեպ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---