Վահե Գաբրիելյանն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել են անգլիական Հոլգեյթ դպրոց

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը համատեղ այց են կատարել ՄԹ Նոթինգհեմշիր կոմսության Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոց (Holgate School, Hucknall, Nottinghamshire): Այցելությունը նպատակ ուներ վերականգնելու Հոլգեյթի եւ 1988 թ. երկրաշարժից հետո Գյումրիում բրիտանական ֆինանսավորմամբ կառուցված Լորդ Բայրոնի անվան դպրոցների միջեւ հաստատված կապերը:



Դպրոցի տնօրենի եւ աշակերտական խորհրդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու դպրոցների համագործակցության հեռանկարները, մասնավորապես` երկկողմ փոխայցելություններ կազմակերպելու, դպրոցներում Հայաստանի եւ ՄԹ օր նշելու, աշակերտների միջեւ փոստային գրագրության, ինտերնետային համատեղ կայքի միջոցով հաղորդակցվելու եւ այլ առաջարկներ: Այցի ընթացքում դեսպանների պատվին դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգային ծրագիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---