ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը մոտ ապագայում կվերանվանվի ՄՍՏ-Հայաստան21 մայիսի 2009 - 00:01 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն ու Հայաստանի պետական տնտեսական համալսարանը պայմանավորվածության են հասել, որի համաձայն բուհի ուսանողները պրակտիկա կանցնեն ընկերությունում: Բացի այդ, լավագույն ուսանողները կկարողանան աշխատանքի անցնել ընկերությունում: Ինչպես հայտարարել է բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի մասնագետները դասախոսություններ կկարդան համալսարանում, ինչը կնպաստի ապագա տնտեսագետների պատրաստվածության որակի բարձրացմանը: Իր հերթին ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ այդ պայմանագրով մեկնարկում է ընկերության նախաձեռնած «ուսանողոների հետ ակցիան»: Նրա խոսքերով, ընկերության աշխատակիցները ցանկանում են իրենց փորձը փոխանցել ուսանողներին, օգնել նրանց ճիշտ կողմնորոշվել պրոֆեսիոնալ առումով: Ընդ որում, նա հավելել է, որ 13 ուսանողներ արդեն պրակտիկա են անցնում ընկերությունում: Ըստ Ռ.Յիրիկյանի, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը մոտ ապագայում կվերանվանվի ՄՍՏ-Հայաստանի, ինչը կապված է ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքի հետ: Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի աշխատանքի եւ մենեջմենտի մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |