Երեւանում բացվել է «Երեխաները խաղալիքներ չեն» ֆոտոցուցահանդեսը 8 հունիսի 2009 - 22:34 AMT PanARMENIAN.Net - 20 տարի առաջ ընդունվել է ՄԱԿ-ի Կոնվենցիան երեխաների իրավունքների պաշտպանության մասին: Հոբելյանական տարեթվի առթիվ հունիսի 8-ին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում բացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված Վիգեն Մնոյանի «Երեխաները խաղալիքներ չեն» ցուցահանդեսը:Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Արբահամյանը, որի հովանու ներքո էր կազմակերպվել ցուցահանդեսը: «Մենք մեծ բավականությամբ պաշտպանեցինք տաղանդավոր լուսանկարիչ Վիգեն Մնոյանի գաղափարը «Երեխաները խաղալիքներ չեն» ցուցահանդեսն անցկացնելու մասին, քանի որ բարձր ենք գնահատում երեխաների նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ներկայացված աշխատանքների շարքում եղել են նաեւ մանկատների երեխաների լուսանկարներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ նոյեմբեր, հետո, համալրվելով լուսանկարչի 80 աշխատանքներով, ներկայացվելու են Հայաստանի ԱԺ նախասրահում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |